ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների թարմացված վարկանիշը. ո՞ր հորիզոնականում է Հայաստանը և ով է նոր առաջատարը | Region

ՖԻՖԱ-ն հրապարակել է հավաքականների թարմացված վարկանիշը. ո՞ր հորիզոնականում է Հայաստանը և ով է նոր առաջատարը

Ապրիլ 02,2026 10:32

Մարտին կայացած միջազգային հանդիպումներից հետո ՖԻՖԱ-ն այսօր՝ ապրիլի 1-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված վարկանիշային աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականը նախորդ անգամվա համեմատ նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ 106-րդն է։

Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը առաջատարությունը զիջել է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային։ Լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը։

Թոփ-10 հավաքականները՝

  1. Ֆրանսիա
  2. Իսպանիա
  3. Արգենտինա
  4. Անգլիա
  5. Պորտուգալիա
  6. Բրազիլիա
  7. Նիդերլանդներ
  8. Մարոկկո
  9. Բելգիա
  10. Գերմանիա

Հիշեցնենք, որ մարտի 29-ին մեր ընտրանին Երևանում ընկերական հանդիպում էր անցկացրել Բելառուսի հավաքականի հետ ու պարտվել 1-2 հաշվով։

armsport.am

Նորություններ