Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 8-12-ը
Ապրիլ 02,2026 10:50
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների վերլուծությունը՝ դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 8-12-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
