Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կպարգևատրվի | Region

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կպարգևատրվի

Ապրիլ 02,2026 16:01

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները, բժիշկները և վարչական անձնակազմի ներկայացուցիչները կպարգևատրվեն՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում գրանցած արդյունքների համար: Այս նպատակով հատկացվել է 141 մլն դրամ՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարությանը 2026 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից։ Որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա հունվարին պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին՝ հայտնվելով Եվրոպայի ուժեղագույն ութ թիմերի շարքում և գրանցել է յոթ հաղթանակ՝ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ:

Խմբային փուլում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը՝ 2:1 հաշվով հաղթելով 2024 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականին, 5:4 հաշվով առավելության հասնելով Չեխիայի ընտրանու նկատմամբ և 3:3 հաշվով ավարտելով Լիտվայի հավաքականի հետ հանդիպումը։

Քառորդ եզրափակչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականը մրցել է Խորվաթիայի ազգային թիմի դեմ:

Նորություններ