Երկրաշարժ Թուրքիայի արևմուտքում
Ապրիլ 03,2026 11:15
Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Բալըքեսիր նահանգում ավելի քան 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Երեկոյան ժամերին գրանցված ցնցումների էպիկենտրոնը եղել է նահանգի Սընդըրգը շրջանը:
Ինչպես հայտնում է «Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD)՝ 4.2 բալանոց երկրաշարժի խորությունն ընդերքում կազմել է ավելի քան 10 կմ: Զոհերի, վիրավորների և կամ ավերածությունների մասին տեղեկությունները բացակայում են:
Աղբյուր՝ ermenihaber.am
