Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 04,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-8-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 4-ի առավոտյան ժամերին առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 4-5-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

Հհ 03.04

Երևան քաղաքում`

Ապրիլի 4-ին, 7-8-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ի և 6-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։

Երևան 03.04

Երևան քաղաքի ապրիլի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    26.2°C (1952թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝    -4°C (2004թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    10.4°C

Նորություններ