Ապատեղեկատվության ազդեցությունը Շիրակի սահմանային համայնքներում․ հարցումներ բնակիչների շրջանում | Region

Ապատեղեկատվության ազդեցությունը Շիրակի սահմանային համայնքներում․ հարցումներ բնակիչների շրջանում

Ապրիլ 05,2026 18:00

Սահմանային և հեռավոր համայնքների բնակիչներն առավել խոցելի են ու ավելի հաճախ են ենթարկվում կեղծ և մոլորեցնող տեղեկատվության ազդեցությանը՝ չունենալով գործիքներ դրա արժանահավատությունը ստուգելու համար։

Նախընտրական ժամանակահատվածներում ապատեղեկատվությունը հաճախ օգտագործվում է որպես ազդեցության գործիք՝ ձևավորելու հանրային տրամադրություններ։ Այն կարող է ազդել ոչ միայն մարդկանց տրամադրությունների, այլև որոշումների վրա՝ սկսած ընտրություններից մինչև քաղաքական դիրքորոշումներ։

Regions TV-ն թեմայի շուրջ հարցումներ է իրականացնում Շիրակի մարզի բոլոր համայնքներում՝ Գյումրիում, Անիում, Աշոցքում, Ախուրյանում, Ամասիայում և Արթիկում։ Այնուհետ կներկայացվեն ամփոփ տեսանյութեր՝ փորձագիտական վերլուծություններով։

Հերթական հարցումներն անցկացվել են Անի համայնքի Լուսաղբյուր, Իսահակյան և Աղին բնակավայրերում։

Նորություններ