«Լրտեսին բռնեցինք, բերեցինք»․ ինչպե՞ս է ապրում և ինչո՞ւ պետք է զգոն լինի սահմանին ապրող մարդը
Շիրակի մարզի Լուսաղբյուր բնակավայրը հիմնադրվել է 1826-1829թթ․-ին Արևմտյան Հայաստանի Մուշի և Բասենի գավառներից տեղահանված գաղթականների կողմից: Սահմանամերձ գյուղի տարածքով է անցնում Երևան-Թբիլիսի երկաթգիծը և Գյումրի-Արմավիր ավտոճանապարհը։
Լուսաղբյուրցիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Տեղի հողերը անջրդի են, չկա ոռոգման համակարգ, ինչը սահմանափակում է գյուղատնտեսության զարգացումը:
Լուսաղբյուրի բնակիչ, նախկին գյուղապետ Մացակ Ալեքսանյանը Regions TV-ի հետ զրույցում ներկայացրեց տեղաբնակներին հուզող խնդիրներն ու գյուղի հետաքրքիր պատմության որոշ մանրամասներ։
25 տարի առաջ լրտես բռնելու համար պատվոգրի արժանացած լուսաղբյուրցին ընդգծում է՝ սահմանին մոտ գտնվելը մշտական զգոնություն է պահանջում։
Նա կարևորում է պետական ուշադրությունն ու աջակցությունը՝ հատկապես անվտանգային, սոցիալական և տնտեսական ծրագրերի տեսքով։
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
https://youtu.be/75dfxGDTJPI
