Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 08,2026 08:30

Հյուսիսարևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված` ապրիլի 9-10-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում՝ 20-50 սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Ապրիլի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 8-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում ապրիլի 9-10-ը՝ ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 11-ին նույնքան կբարձրանա։

Հհ 07.04

Երևան քաղաքում`

Ապրիլի 8-ին, 11-12-ը սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 9-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Երևան 07.04

Նորություններ