ՉԼ․ Հայտնի է շաբաթվա լավագույն խաղացողի անունը
Ապրիլ 09,2026 22:16
Երեքշաբթի և չորեքշաբթի՝ ապրիլի 7-ին և 8-ին, կայացան Չեմպիոնների լիգայի խաղարկության 2025/26 մրցաշրջանի քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները։
Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի շաբաթվա լավագույն խաղացող է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Քվեարկության արդյունքում Նոյերը շրջանցել է «Արսենալի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայային, ՊՍԺ-ի վրացի հարձակողական ոճի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիային և Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին։
Գերմանացի դարպասապահը 9 փրկություն է կատարել Մադրիդի «Ռեալի» դեմ կայացած քառորդ եզրափակիչի առաջին խաղում (2-1): Այս փուլի պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 14-ին և 15-ին։
