Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է․ Բավրայի մաքսակետը երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Ապրիլ 09,2026 17:45
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է։ Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Այսպիսով, Բավրայի մաքսային անցման կետով երթևեկությունը թույլատրված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք, որ այսօր վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ էր՝ եղանակային վատ պայմանների պատճառով։
