Սպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել | Region

Սպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել

Ապրիլ 10,2026 13:01

Ապրիլի 9-ին, ժամը 19։06-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով մեծ քարի կտորներ են հայտնվել երկաթգծի վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Սպիտակ-Գյումրի երկաթգծի 4-րդ կմ-ին. երթևեկությունը ժամանակավոր դադարեցվել է։

Փրկարարները և երկաթգծի աշխատակիցները (երկաթուղային կռունկի օգնությամբ), հեռացրել են քարաբեկորները` ընդհանուր մոտ 3,5 խմ, երթևեկությունը վերականգնվել է։

Նորություններ