Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը նվաճեց հաղթողի կոչումը | Region

Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը նվաճեց հաղթողի կոչումը

Ապրիլ 11,2026 21:13

Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում Հայաստանի ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը նվաճեց հաղթողի կոչումը։

Նա երկրորդ փուլում անընդմեջ հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժությունում՝ վաստակելով 14.733 միավոր։

Մամիկ Խաչատրյանը գրավեց 6-րդ տեղը։

Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը գրավեց երրորդ տեղը։

Նորություններ