Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
Ապրիլ 12,2026 17:20
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները», – ասվում է հաղորդագրության մեջ։
«Մասուդ Պեզեշկյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի բոլոր ուղղափառ քրիստոնյաներին Սուրբ Զատկի կապակցությամբ», – հայտնել է Կրեմլը։
