Թուրքիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել | Region

Թուրքիայում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ապրիլ 13,2026 11:45

Տեղական ժամանակով ժամը 08:48-ին երկրաշարժ է գրանցվել Անթալիայի նահանգի Դեմրեի շրջանում: Օջախը գտնվել է 16 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում՝ Դեմրեից մոտ 55 կմ հեռավորության վրա: Ցնցումները զգացվել են Անթալիայում և հարակից նահանգներում:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:

Նորություններ