Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Ապրիլ 14,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Երևան քաղաքում`
Ապրիլի 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 14-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի ապրիլի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.5°C (1998թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -1.8°C (2022թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.2°C
