«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Ապրիլ 14,2026 13:19
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ շուրջ 6 ամիս իրենք ամեն ինչ արել են, որ ընդդիմությունն այս ընտրություններին մասնակցի մեկ ճակատով, բայց դա չի ստացվել:
Կուսակցությունից, սակայն, չեն նշել, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն:
