Մոսկվայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 133-ի | Region

Մոսկվայի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 133-ի

Մարտ 23,2024 20:48

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի։

Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

ՌԴ իրավապահ մարմինները հայտնել են ահաբեկչությանը մասնակից 11 անձի ձերբակալության մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ երկրի տարածքում իրականացվում են լրացուցիչ հակաահաբեկչական միջոցառումներ, որպեսզի Մոսկվայում տեղի ունեցած արյունահեղության հետևում կանգնած մարդիկ չկարողանան նոր հանցագործություններ իրականացնել։

 

Նորություններ