Սկսել ենք ՌԴ-ի եւ Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց. Սամվել Կարապետյան | Region

Սկսել ենք ՌԴ-ի եւ Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց. Սամվել Կարապետյան

Ապրիլ 15,2026 13:26

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց։

Կարապետյանն այս մասին հայտարարել է այսօրվա դատական նիստում։

«Ես ՀՀ քաղաքացի եմ, ունեմ նաև Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրեր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց ենք սկսկել»,- նշել է նա։

Կարապետյանը նաեւ հայտնեց` ունի բարձրագույն կրթություն, տնտեսագիտության դոկտորի կոչում, ամուսնացած է, ունի 3 չափահաս երեխա, իր խնամքին ոչ ոք չկա։

Իր աշխատելու վերաբերյալ էլ նշեց. «Աշխատում եմ որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, ունեի աշխատանք` «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն էի»։

Նորություններ