Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար | Region

Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ապրիլ 15,2026 22:13

«Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Ապրիլի 10-ից երթևեկությունը արգելափակվել էր ձնահոսքի վտանգի պատճառով:

«Վերականգնվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար»,– ասված է հաղորդագրությունում:

Նորություններ