Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 18,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Ապրիլի  18-ի գիշերը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում, 19-21-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20-22-ը տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի ապրիլի 18-19-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանով։

Հհ 17.04

Երևան քաղաքում`

Ապրիլի 18-ի գիշերը և 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 19-21-ը ժամանակ առ ժամանակ, 22-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ։

Երևան 17.04

Երևան քաղաքի ապրիլի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    27.9°C (1957թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -0.4°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    13.2°C

Նորություններ