Ժամը 19։00-ից Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը կփակվի․ քարաթափման հետևանքներն են վերացնում
Մարտ 24,2024 18:03

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․
«Մարտի 24-ին՝ ժամը 17։10-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ հանապարհի 2-րդ կմ-ում ժամը 19։00-ից կատարվելու են քարաթափման հետեւանքների վերացման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են»։