Փաշինյան․«Հույս ունենք՝ առաջիկայում նաև Գյումրու օդանավակայանում թռիչքներ կիրականացվի թուրքական ավիաընկերություններից որևէ մեկը» | Region

Փաշինյան․«Հույս ունենք՝ առաջիկայում նաև Գյումրու օդանավակայանում թռիչքներ կիրականացվի թուրքական ավիաընկերություններից որևէ մեկը»

Ապրիլ 18,2026 14:15

«Ես կարծում եմ՝վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ»։,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ որ փուլում են հայ-թուրքական սահմանի բացման և խաղաղության պայմանագրի կնքման գորընթացները՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում ԱԺ նախագահն այցելեց Ստամբուլ, ԱԳ փոխնախարարն այցեց Անթալիա, նրանք թուրք ու ադրբեջանցի պաշտոնյաների հետ ակտիվ շփվում էին։

Ինչ վերաբերում է գործընթացներին, այս առումով նորություն չկա, Փաշինյանի խոսքով՝ նոր բան չկա ասելու․«Ինչ որ նախկինում ասել եմ, այդ տրամաբանության մեջ են։ Բայց ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, մենք փորձում ենք հնարավորություններ գտնել, նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերություններ։ Եթե չեմ սխալվում, թուրքական ավիաընկերությունները սկսել են թռիչքներ Հայաստանի Հանրապետություն, և այդ պայմանավորվածությունը մենք ձեռք ենք բերել Չինաստանում Թուրքիայի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ, երբ ինքը ասաց, որ եթե Հայաստանը դեմ չի, «Թուրքական ավիաուղիները» կարող են Երևան թռիչքներ իրականացնել։ Մենք հույս ունենք, որ առաջիկայում նաև Գյումրիի օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից։ Պրոցեսը գնում է»
Փաշինյանը հավելեց․«Ինձ համար հարցն այն չէ, որ տեղի կունենա սահմանի բացումը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինձ համար հարցն այն է, թե ե՞րբ դա տեղի կունենա։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա»։

Նորություններ