Նա Ոսկե գնդակ նվաճելու ճանապարհին է․ Օլիվեր Կան | Region

Նա Ոսկե գնդակ նվաճելու ճանապարհին է․ Օլիվեր Կան

Ապրիլ 18,2026 20:55

Մյունխենի «Բավարիայի» լեգենդար նախկին դարպասապահ Օլիվեր Կանն իր աջակցությունն է հայտնել ֆրանսիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Մայքլ Օլիսեին՝ «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում։ Ֆուտբոլիստը հիանալի մրցաշրջան է անցկացնում գերմանական գրանդի կազմում։

«Եթե դիտարկենք նրա ելույթները վերջին շաբաթների ընթացքում, ապա Օլիսեն միանշանակ «Ոսկե գնդակը» նվաճելու ճանապարհին է»,- Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը եվրոպական թոփ 5 լիգաներում ընթացիկ մրցաշրջանի ամենաարդյունավետ խաղացողն է (չհաշված 11 մետրանոց հարվածները)։ Նրա ակտիվում արդեն կա 18 գոլ և 25 արդյունավետ փոխանցում, իսկ նրա ակումբը հավակնում է հաղթել միանգամից երեք մրցաշարում։

Բացի այդ, ակնկալվում է, որ Օլիսեն առանցքային դերակատարում կունենա Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում առաջիկա աշխարհի առաջնության ժամանակ, որն, ի դեպ, վերջին մրցաշարն է լինելու Դիդիե Դեշամի համար՝ ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։

armsport.am

Նորություններ