ԵԱ. Հայաստանի ծանրորդները սկսում են պայքարը Բաթումիում. այսօրվա ժամանակացույցը | Region

ԵԱ. Հայաստանի ծանրորդները սկսում են պայքարը Բաթումիում. այսօրվա ժամանակացույցը

Ապրիլ 19,2026 12:12

Ապրիլի 19-ից 26-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կկայանա ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը: Հայաստանի հավաքականներն այս ստուգատեսին կներկայանան մեծ կազմով՝ մրցահարթակ դուրս բերելով 16 ծանրորդի (8 տղամարդ և 8 կին)։

Արդեն այսօր՝ ապրիլի 19-ին, հայ մարզիկները կսկսեն պայքարը մեդալների համար։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչները։

Երևանի ժամանակով 19:00-ին 53 կգ քաշային կարգում իրենց ելույթները կսկսեն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իզաբելա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը:

Նշենք, որ մեր երկու ծանրորդուհիների համար էլ երկամարտի նախնական հայտը կազմում է 190 կգ:

armsport.am

Նորություններ