Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ | Region

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ապրիլ 20,2026 18:38

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Ղուկասյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացարել դատարան, որպեսզի քննվի նրա խափանման միջոցը փոխելու հարցը։ Դատարանն այսօր մերժեց պաշտպանների միջնորոդությունը:

Նշենք, որ Ղուկասյանը 2025 թվականի հոկտեմբերի 20-ից անազատության մեջ է կոռուպցիոն մեղադրանքով:Իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքապետարանի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Վարդան Ղուկասյանն ու մյուսները ձերբակալվել էին 4 մլն դրամ կաշառք ստանալու համար:

Հակակոռուպցիոն դատարում քննվող գործով Ղուկասյանը մեղադրվում է 1999-2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։

 

 

Նորություններ