ԿԸՀ-ն որոշում էր ընդունել օտարերկրյա հասարակական կազմակերպությանը հրավեր ուղարկելու վերաբերյալ
Ապրիլ 21,2026 17:54
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 21-ին հյուրընկալել է Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI) փոխնախագահ Սքոթ Մասթիքի գլխավորած պատվիրակությունը։
Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն ավելի վաղ որոշում էր ընդունել օտարերկրյա հասարակական կազմակերպությանը հրավեր ուղարկելու վերաբերյալ։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և պատասխանել օրենսդրությանը վերաբերող վերջիններիս հարցերին։
