Փաշինյան․«Ինչո՞ւ պետք է եկեղեցու համար ներմուծվող սուրճը կամ մեկ այլ ապրանք, որը ծիսական նշանակություն չունի, չհարկվի» | Region

Փաշինյան․«Ինչո՞ւ պետք է եկեղեցու համար ներմուծվող սուրճը կամ մեկ այլ ապրանք, որը ծիսական նշանակություն չունի, չհարկվի»

Ապրիլ 23,2026 14:05

Ո՞րն է ձեր պատկերցրած Հայ Առաքելական Եկեղեցին։Դուք ասում եք, որ Վեհափառի դեմ է ձեր արշավը, բայց դուք  հայտարարում եք Եկեղեցին հարկելու մասին, հոգևորականների եկամուտների հայտարարագրման մասին, դուք ՔԿՀ-ներոմ ու բանակում հոգևոր ծառայության փոփոխության մասին եք խոսում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նամն հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ի պատասխան Փաշինյանն ասաց․«Ես պատկերացնում եմ եկեղեցին իր առաքելության մեջ, որ  ծառայում է մեր տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսին և ոչ այլ կերպ։

Հիշեցնեմ՝ եկեղեցին ժողովուրդն է, չկա եկեղեցի առանց ժողովրդի, հետևորդների, հոգևորականները եկեղեցու շատ կարևոր  հատվածն են,  բայց եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է, հավատավոր հետևորդները և Կտրիճ Ներսիսյանը առավելևս եկեղեցի չէ»։

Ինչ վերաբերում է եկեղու հարկմանը, ապա Փաշինյանն ասաց․«Մենք երկրում պետք է ունենանք լիարժեք թափանցիկություն, մենք ասում ենք, որ նախ հոգևորականները նույնպես քաղաքացի են, նրանք պետք է գործեն օրենքի դաշտում։ Չկա որևէ կարգավորում, որ ՀՀ-ում հոգևոր ծառայողները դուրս են օրենքից, հակառակը՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև, և եթե բոլոր քաղաքացիները պետք է եկամտային հարկ վճարնե, պետք է նաև հոգևորականները վճարեն։ Ինչո՞ւ չպիտի վճարեն։ Մենք ութ տարի է ասում ենք՝ եկեղեցու գործունեության արդյուքնում ձևավորված և գանձված հարկերն ամբողջությամբ պատարստ ենք վերադարձնել՝ ֆինանսական թափանցիկությունն ապահովելով և ադ նկատառումով։ Ասենք ինչո՞ւ պետք է եկեղեցու համար ներմուծվող սուրճը կամ մեկ այլ ապրանք, որը մաքուր ծիսական նշանակություն չունի, չհարկվի, իսկ մյուս դեպքերում պետք է հարկվի։ Իսկ ինչո՞ւ եկեղեցու հետևորդները պետք է չիմանան մոմի վաճառքի շրջանառությունն ինչքան է, հետո ինչ են լինում էդ փողերը։ Դա նրա՞ համար է, որ օրինակ Կտիրճ Ներսիսյանի զարմիկները G դասի Մերսեդեսով շրջեն, թե՞ դա եկեղեցու կարիքների համար է»։

Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն ընդունել է համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը բացառություններ չի նախատեսում։ Նշեց, որ այդ չվճարումների պատճառով շատ հոգևորականներ չեն կարողանում օգտվել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից, հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու պարագայում եկամտային հարկի վերադարձի համակարգից չեն կարողանում օգտվել։

 

Նորություններ