Ծանրամարտի ԵԱ․ Աննա Ամրոյանի ու Ալինա Սուքիասյանի արդյունքները
Ապրիլ 23,2026 21:43
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները` Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանն ավարտեցին ելույթները 77 կգ քաշայինների պայքարում։
Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 96 կգ ու 100 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 120 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով` նա 17-րդն է:
Աննա Ամրոյանը պոկում վարժությունում անհաջող հանդես եկավ` ոչ մի հաջող մոտեցում չունենալով: Հրումում նա բարձրացրեց 125 կգ, 133 կգ, 136 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր` սահմանելով ԵԱ-ի հրում վարժության նոր ռեկորդ: Ամրոյանը երկամարտի արդյունք չունեցավ:
