Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր երեք մասնակից ունի
Ապրիլ 24,2026 11:11
Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վեցերորդ օրը պայքարի մեջ կմտնեն Հայաստանի երեք ներկայացուցիչներ։
Այսօր՝ ապրիլի 24-ին, առաջինը հարթակ դուրս կգա տղամարդկանց 94 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Արա Աղանյանը։ Այս քաշային կարգի մրցելույթները կմեկնարկեն ժամը 16։00-ին։
Ավելի ուշ՝ 19։00-ին, կանանց 86 կգ քաշայինների պայքարում հանդես կգան Էմմա Պողոսյանն ու Լիանա Գյուրջյանը։
