Ծանրամարտի ԵԱ մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից
Ապրիլ 26,2026 12:33
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից՝ տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:
Ժամը 13:00-ին մրցահարթակ դուրս կգա Տաթև Հակոբյանը, որը կմրցի կանանց գերծանր քաշային կարգում:
Առաջնությունը կեզրափակվի գերծանր քաշային ծանրորդների պայքարով, որտեղ կմրցի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը:
Այդ մրցումը կմեկնարկի ժամը 16:00-ին:
