Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն
Ապրիլ 26,2026 17:58
Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերջին մրցումային օրը Հայաստանի հավաքականը նվաճեց հերթական ոսկե մեդալը։ Գերծանր քաշայինների (+110 կգ) պայքարում անգերազանցելի էր Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը:
Հայ ծանրորդը պոկում վարժությունն ավարտեց 210 կգ արդյունքով՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Լալայանը հաջողությամբ գլխավերևում պահեց 241 կգ ծանրաձողը՝ այս ձևում ևս լինելով լավագույնը: Երկամարտի 451 կգ ընդհանուր արդյունքով Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
