ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է
Ապրիլ 27,2026 15:51
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը։
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը դարձել էին բրոնզե մեդալակիր։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը նվաճել էր 1-ական ոսկե, արծաթե եւ 3 բրոնզե մեդալ։
5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը։ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դարձել էր արծաթե մեդալակիր։
Բրոնզե մեդալ էին նվաճել Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Գասպար Տերտերյանը (72 կգ)։
