Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը | Region

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը

Ապրիլ 28,2026 21:05

Սպորտային վերլուծական հեղինակավոր Sportico պորտալը ներկայացրել է 2026 թվականի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը։

​Ցանկը կազմելիս մասնագետները հիմնվել են ակումբների հրապարակային ֆինանսական հաշվետվությունների, Deloitte ընկերության հետազոտական տվյալների (մասնավորապես՝ Football Money League-ի ցուցանիշների), ֆուտբոլային ֆինանսների փորձագետների վերլուծությունների և պարբերականի սեփական հաշվարկների վրա։

​Ակումբների եկամուտները գնահատվել և դասակարգվել են երեք հիմնական ուղղություններով՝

  • Հեռարձակման իրավունքներ
  • Կոմերցիոն գործունեություն
  • Հանդիպումների օրվա եկամուտներ (Matchday)

​Ուշագրավ է, որ լավագույն 50 ակումբների ցանկում ամենամեծ ներկայացվածությունն ունի ամերիկյան MLS-ը՝ 18 թիմով, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել տեղ գտնել առաջատար տասնյակում։ Վարկանիշային աղյուսակի բացարձակ առաջատարը Մադրիդի «Ռեալն» է, որի շուկայական արժեքը գնահատվում է 7,7 միլիարդ դոլար։ Բացի այդ, ֆինանսական առումով շարունակում է գերիշխել Անգլիայի Պրեմիեր լիգան (ԱՊԼ)՝ զբաղեցնելով լավագույն տասնյակի միանգամից վեց հորիզոնական։

2026 թվականի աշխարհի 10 ամենաթանկ ակումբների ցանկն՝ ըստ Sportico-ի.

  1. «Ռեալ Մադրիդ» — 7,7 միլիարդ դոլար
  2. «Բարսելոնա» — 6,65 միլիարդ դոլար
  3. «Մանչեսթեր Յունայթեդ» — 6,47 միլիարդ դոլար
  4. «Բավարիա» — 5,78 միլիարդ դոլար
  5. «Լիվերպուլ» — 5,74 միլիարդ դոլար
  6. «Մանչեսթեր Սիթի» — 5,7 միլիարդ դոլար
  7. «Արսենալ» — 5,43 միլիարդ դոլար
  8. ՊՍԺ — 5 միլիարդ դոլար
  9. «Չելսի» — 4 միլիարդ դոլար
  10. «Տոտենհեմ» — 3,5 միլիարդ դոլար

armsport.am

Նորություններ