Եղանակը ՀՀ մարզերում | Region

Եղանակը ՀՀ մարզերում

Մարտ 26,2024 08:30

 Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Երևան քաղաքում՝

Մարտի 26-ին կեսօրից հետո դեպի երեկո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 26-ի գիշերը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 26-ին կեսօրից հետո դեպի երեկո շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-6 մ/վ, մարտի 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 27-ին՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի 3-5, 28-30-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի մարտի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     23.0°C (2008թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -6.8°C (2005թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     7.3°C

Նորություններ