Ինչպիսի՞ն է կյանքը սահմանի մոտ․ Արենի համայնքի գյուղերի խնդիրներն ու զարգացման ուղղությունները | Region

Ինչպիսի՞ն է կյանքը սահմանի մոտ․ Արենի համայնքի գյուղերի խնդիրներն ու զարգացման ուղղությունները

Ապրիլ 29,2026 14:00

Արենի համայնքի Ելփին գյուղը Վայոց ձորի մարզի դարպասն է։ Սահմանամերձ բնակավայր է, որը հարավից սահմանակից է Նախիջևանին: Չիվա և Ռինդ բնակավայրերը ևս ընդգրկված է Արենի համայնքի կազմում։  Այս գյուղերի բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է, մեղվաբուծությունը և անասնապահությունը։ Մշակում են  ծիրան, դեղձ, խաղող, բանջարաբոստանային մշակաբույսեր և հացահատիկ։

Regions TV-ի նկարահանող խումբն աշխատել է Ելփին, Չիվա, Ռինդ, Ագարակաձոր, Գնիշիկ բնակավայրերում՝ տեղում ուսումնասիրելով առկա խնդիրները, արձանագրելով կատարված աշխատանքները և ներկայացնելով Արենի համայնքի մարդկանց առօրյան ու կենսակերպը։ Այս այցերի շնորհիվ հնարավոր է դարձել ավելի ամբողջական պատկեր ստանալ Արենի համայնքի գյուղերի կյանքի, զարգացման ուղղությունների և առկա մարտահրավերների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Նորություններ