Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 30,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 30-ին, մայիսի 1-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 7-10 աստիճանով։

Հհ 29.04

Երևան քաղաքում`

Ապրիլի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-4-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան 29.04

Երևան քաղաքի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    27.5°C (2015թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        2.8°C (1990թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    14.9°C

Նորություններ