Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում, որտեղ մեծ համերգ է լինելու
2026 թվականի մայիսի 3-5-ը Երևանում կայանալու է եվրոպական երկրների ղեկավարների գագաթաժողով, որի շրջանակում Հայաստան կժամանի նաև Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնը։
Այդ կապակցությամբ իրականացվելու են բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ ներառյալ համերգներ, որոնցից մեկը՝ Գյումրիում:
Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը» նվիրված «Երաժշտական կամուրջ» խորագրով համերգի կազմակերպումը Գյումրիում պայմանավորված է այն հանգամանքով, որ Ֆրանսիայի Նախագահը այցելելու է նաև Գյումրի:
Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը: Այս տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստի օրակարգից։
Ըստ նախագծի՝ համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ։ Համերգի կազմակերպման համար նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մոտ 393 միլիոն դրամ հատակացնել։
