Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Մայիս 01,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Մայիսի 1-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ը կբարձրանա  3-4 աստիճանով։

Հհ 30.04

Երևան քաղաքում`

Մայիսի 1-5-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Երևան 30.04

Երևան քաղաքի մայիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    30.8°C (1987թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝         1,0°C (1978թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    14.9°C

Նորություններ