Որ փողոցներն են փակ լինելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի օրերին
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ.
▫️Մայիսի 2-ին, ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝
▫️Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
▫️ Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
▫️ Հանրապետության հրապարակը,
▫️ Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
▫️ Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
▫️ Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
▫️Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
▫️Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
▫️պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։
Մայիսի 3-ին՝
▫️ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ:
▫️ Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝
Լեոից-Ձորափ հատվածը
▫️Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն.
▫️Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան – Զաքյան և Սայաթ-Նովա – Աբովյան խաչմերուկներից․
▫️ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի – Գ. Լուսավորչի – Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,
▫️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,
▫️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
▫️Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝
▫️ Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,
▫️ Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում:
Մայիսի 4-ին՝
ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու. Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը, Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:
Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև
Հանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները, Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը, Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը, Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը:
Մայիսի 5-ին՝
ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու.
Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները, Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին, Մաշտոցի պողոտան, Սայաթ-Նովայի պողոտան, Աբովյան փողոցը Բաղրամյան փողոցը:
Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։
Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ:
Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
