Ագարակաձոր․ բնության պարգևը կդառնա՞ մարդկանց բարեկեցության աղբյուր
Մայիս 01,2026 17:00
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրը գտնվում է Եղեգնաձոր քաղաքից մոտ 3կմ հեռավորության վրա։ Գտնվում է Արփա գետի ձախ ափին, նրա վտակ Ագարակաձորի գետաբերանի շրջանում։
Ագարակաձորն ունի փաստացի գրանցված 1350 բնակիչ, մշտական բնակվողների թիվը 1100 է։ Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է, կլիման նպաստավոր է այգեգործության և խաղողագործության համար։ Բնակիչները զբաղվում են նաև անասնապահությամբ, թեև վերջին տարիներին անասնագլխաքանակը զգալիորեն նվազել է։
Ցրտերն արդեն նահանջել են, հիմա հողատարածքներում վարուցանքի, այգիներում էտման աշխատանքների շրջան է։ Ագարակաձորցիները դաշտերում և այգիներում են, թեև անհանգիստ են․ հաշվարկել են՝ ծախսերը շատ են, հնարավոր եկամուտը՝ քիչ։
Մանրամասները՝ տեսանյութում։
