Երկու տարի անց․ ի՞նչ մտահոգություններ ունեն Դեբեդ գետի վարարումից տուժած սանահինցիները
2024 թ․-ի մայիսին Դեբեդ գետի վարարումների հետևանքով մեծ վնասներ էին կրել Լոռու և Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր։ Տուժել էին բազմաթիվ բնակարաններ, այգիներ, տարբեր շինություններ։ Երկու տարվա ընթացքում ինչպե՞ս է լուծվել բնակիչներին մտահոգող խնդիրները։
Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանի պնդմամբ՝ Սանահին կայարան թաղամասի շենքերի բնակիչները ստացել են իրենց հասանելիք փոխհատուցումները, սակայն ոմանք պնդում են, որ իրենց օժանդակ կառույցների, բիզնեսների համար փոխհատուցում չեն ստացել։
Ըստ Հարություն Ձավարյանի՝ փոխհատուցումները համարժեք են եղել կրած վնասներին, այս պահին մեկ բնակարան կա վերանորոգման փուլում, և շուտով ընտանիքը կտեղափոխվի նոր բնակարան։
Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը Regions TV-ի հետ զրույցում ընդգծեց, որ աղետից հետո դեռ կան խնդիրներ, որոնք համակարգային լուծման կարիք ունեն։ Փորձագետի խոսքով հաշվառման, կանոնակարգման և փոխհատուցման ընթացքը ցույց տվեց, որ համակարգն ուղղակի պատրաստ չէր նման աղետի։
Մանրամասները՝ տեսանյութում։
