Բոլորին դեմ եմ»-ը փորձում է ԿԸՀ նիստին մասնակցել Մարվելի կերպարներով | Region

Բոլորին դեմ եմ»-ը փորձում է ԿԸՀ նիստին մասնակցել Մարվելի կերպարներով

Մայիս 03,2026 11:05

«Բոլորին դեմ եմ» կուսակցության լիազոր ներկայացուցչին ԿԸՀ-ն կես ժամ ուշացումով է թույլատրել մասնակցել այն նիստին, որտեղ վիճակահանությամբ որոշվելու է, թե քաղաքական ուժերն ինչ հերթական համարներով են հանդես գալու ընտրություններին։

Բանն այն է, որ կուսակցության լիազոր ներկայացուցիչը Spider Man-ի հագուստով է ներկայացել նիստին, կուսակիցներն էլ՝ Marvel-ի այլ հերոսների։

Տարբեր քաղաքական ուժերի «ուժեղության մրցապայքարում» Բոլորին դեմ եմ կուսակցությունն այսպես ուզում է ցույց տալ, որ իրենց թիկունքին էլ կանգնած են «գլոբալ ուժեր»։

Նորություններ