Հայաստան են ժամանում Եվրոպական երկրների պատվիրակությունները՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին
Հայաստան է ժամանել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հայաստան է ժամանել Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին: Պետական այցը կմեկնարկի մայիսի 5-ին։
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը:
Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Հայաստան է ժամանել Անդորրայի վարչապետ Խավիեր Էսպոտ Զամորան:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Հայաստան է ժամանել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասը։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Հայաստան է ժամանել Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Հայաստան է ժամանել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետ Պետտերի Օրպոն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայաստան է ժամանել Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայաստան է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հայաստան է ժամանել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:
Հայաստան է ժամանել Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:
Հայաստան է ժամանել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Քրիստեն Միխալը։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգա Ռուգինիենեն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:
Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:
Հայաստան է ժամանել Կանադայի վարչապետ Մարկ Քարնին: