24 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ Ուկրաինայի նախագահն այց է կատարում Հայաստան. Զելենսկի | Region

24 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ Ուկրաինայի նախագահն այց է կատարում Հայաստան. Զելենսկի

Մայիս 04,2026 12:57

Ուկրաինան Հայաստանին ու Ադրբեջանին մաղթում է բացառապես խաղաղություն, Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստին հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Շատ կարևոր է, որ Հայաստանն այսօր հանդես է գալիս բոլոր եվրոպացիների հետ, ի միջիայլոց, 24 տարվա ընթացքում առաջին անգամ է, որ Ուկրաինայի նախագահն այց է կատարում Հայաստան, սա, իսկապես, նշանակալի փաստ է, սա ցույց է տալիս մեր միասնականության մասշտաբը»,- ընդգծեց Զելենսկին։

Նա անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմը շարունակում է նույնքան կատաղի լինել, որքան՝ նախկինում։

«Այս ամառը լինելու է այն պահը, որ Պուտինը պետք է որոշի, թե ինչ անի՝ ընդլայնի՞ պատերազմը, թե՞ անցում կատարի դիվանագիտությանը, մենք պետք է նրան մղենք դիվանագիտություն»,- ասաց Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը մայիսի 9-ին շքերթ է անցկացնելու ռազմական տեխնիկայով։

«Եթե դա տեղի ունենա՝ առաջին անգամ է լինելու, որ նրանք չեն կարողանալու ցույց տալ իրենց ռազմական տեխնիկան, վախ սփռող ԱԹՍ-ները բզզալու են Կարմիր հրապարակի վրա։ Սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն, պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ»,- Երևանում հայտարարեց Ուկրաինայի նախագահը։

Նա ասաց, թե պետք է շարունակել Ռուսաստանի նկատմամբ ճնշումները։

Նորություններ