Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը | Region

Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը

Մայիս 04,2026 17:19

Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը` Կանդազը, դադարեցրել է հացադուլը։ Այս մասին հայտնում է ԶԼՄ-ներին ասել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Ավանեսյանը հացադուլ էր հայտարարել ապրիլի 29-ից։

«Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հորդորով դադարեցրել է հացադուլը»,-ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Ավանսեյանը ձերբակալվել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։ Նա կալանավորվել է 2 ամսով։

Նորություններ