Մայիսի 8-ին և 9-ին հայտարարվում է հրադադար՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի․ ՌԴ ՊՆ | Region

Մայիսի 8-ին և 9-ին հայտարարվում է հրադադար՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի․ ՌԴ ՊՆ

Մայիս 04,2026 22:13

Մայիսի 8-ին և 9-ին հայտարարվում է հրադադար՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի տոնակատարության, հայտարարել են ՌԴ ՊՆ-ից։

ՌԴ զինված ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տոնական միջոցառումների անվտանգությունն ապահովելու համա․

«Հրադադարի հայտարարության կապակցությամբ Ռուսաստանը ակնկալում է, որ ուկրաինական կողմը կհետևի իր օրինակին։ ՌԴ ՊՆ-ն ուշադրություն է հրավիրել Կիևի ռեժիմի ղեկավարի՝ Երևանում արված հայտարարության վրա, որտեղ հնչել են սպառնալիքներ մայիսի 9-ին Մոսկվային հարված հասցնելու մասին։ Եթե Ուկրաինան փորձի իրագործել իր հանցավոր ծրագրերը՝ Հաղթանակի օրվա տոնակատարությունը խափանելու նպատակով, ՌԴ ԶՈւ-ն պատասխան հարված կհասցնի Կիևի կենտրոնին։

Ռուսաստանը, չնայած ունեցած հնարավորություններին, մարդասիրական նկատառումներից ելնելով, նախկինում զերծ էր մնացել Կիևի կենտրոնին հարվածներ հասցնելուց։ ՌԴ ՊՆ-ն նախազգուշացրել է Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին՝ ժամանակին լքել քաղաքը»,- ասվում է այդ երկրի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նորություններ