Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Նարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն | Region

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Նարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն

Մայիս 05,2026 22:11

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային չորրորդ օրը մեդալների համար պայքարի մեջ մտան տղամարդկանց 79 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Նարեկ Մկրտչյանը փայլուն ելույթ ունեցավ՝ հռչակվելով աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջողությամբ գլխավերևում պահեց նախ 145 կգ, ապա 150 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում Մկրտչյանը ֆիքսեց 182 կգ և 186 կգ արդյունքներ, ինչի շնորհիվ այս վարժությունում արժանացավ փոքր բրոնզե մեդալի: Այսպիսով, երկամարտի 336 կգ ցուցանիշով Նարեկ Մկրտչյանը կանգնեց պատվո հարթակի երկրորդ աստիճանին և նվաճեց արծաթե մեդալ:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ մրցահարթակ էր դուրս եկել նաև Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչ Մերի Միսակյանը, որը 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 209 կգ (94+115) արդյունքով զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը:

Նորություններ