ԿԸՀ-ն բաշխել է 2026-ի ԱԺ ընտրությունների ՏԸՀ նախագահների և քարտուղարների պաշտոնները
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 5-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։
ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացվել է հետևյալ համամասնությամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 1331-ական, «Հայաստան» կուսակցությունների դաշին 543-ական, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք 131-ական։
Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են մայիսի 8-ից 13-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00։ Հայտերն ուղարկվելու են խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցությունների/դաշինքների, ինչպես նաև ԸԸՀ-ների կողմից։
ԿԸՀ-ն ՏԸՀ ձևավորելու իրավասություն չունի։
