Բելառուսի ԱԳՆ-ն ՀՀ դեսպանին բողոքի նոտա է հանձնել
Բելառուսի ԱԳՆ է կանչվել Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը, նրան բողոքի նոտա է հանձնվել։
«Հայ դիվանագետին ներկայացվել է խիստ բողոք և հանձնվել համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ»,-հայտնում է Բելառուսի արտգործնախարարությունից։
Թե որն է բողոքի նոտայի պատճատ, այդ երկրի գերատեսչությունը մանրամասներ չի հայտնում։
Բելառուսական լրատվամիջոցները գրում են, որ այս բողոքի նոտան կապված է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ, ինչպես նաև «Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին» Բելառուսի ընդդիամդիր գործիչ, ժողովրդավարական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի մասնակցությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բելառուսն անվանել է «Ռուսաստանի նահանգ»․ նա ասել է, որ «թույլ չենք տալու Հայաստանը դարձնեն գուբերնիա, Հայաստանը չպետք է կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։
Սիմոնյանի հայտարարությանն արձագանքել էր Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը, նշելով՝ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրազանգվածին ներքին լուրջ խնդիրներից շեղելու հուսահատ փորձ․
