Եթե Հայաստանը համապատասխան չափով օգտվի, ուրեմն ԹՐԻՓՓ-ը կգնա առաջ․ Կարապետյան | Region

Եթե Հայաստանը համապատասխան չափով օգտվի, ուրեմն ԹՐԻՓՓ-ը կգնա առաջ․ Կարապետյան

Մայիս 07,2026 15:04

Ես ուզում եմ, որ մենք չխառնվենք եղած խաղաղության օրակարգին, դա Ադրբեջանի բերած խաղաղության օրակարգն է, որը թելադրվում է մեր ժողովրդին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սամվել Կարապետյանը։ «Փաշինյանը շատ մեծ հաջողությամբ «խաղաղություն բերեց» Արցախին, հիմա շարունակում է այդ օրակարգը»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ Ալիևին 3 անգամ պարտվածի հետ ինչպե՞ս կարող է բանակցել. «Ալիևը մեր երկրի մայրաքաղաքում հաթաթա տվեց եվրոպացիներին ու նրանց արժեքներին»։

ԹՐԻՓՓ-ի մասին հարցին ի պատասխան էլ Կարապետյանն ասաց, որ մտավախություն ունի, թե բոլորն օգտվում են դրանից, բացի Հայաստանից. «Իսկ եթե Հայաստանն օգտվում է դրանից և համապատասխան չափով է օգտվում, ուրեմն ԹՐԻՓՓ-ը կգնա առաջ»։

Նորություններ